Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2018, 529 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1040-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը սահմանելու մասին» N 1040-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանում «13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի» բառերը փոխարինել «28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» բառերով.
2) 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում «30» թիվը փոխարինել «33» թվով.
3) 1-ին կետով սահմանված կարգին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման թեստը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023