Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2018, 510 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 495-Ն որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1.3-րդ կետից հանել «` բացառությամբ սույն պայմանագրի 1.4-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը.
2) 1.4-րդ կետից հանել «վճարվում են նպաստառուին` իր բնակության վայրում` բացառապես մշտական բնակության վայր առաքելու միջոցով: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստները» բառերը.
3) 3.1-ին կետում «1, 2 (մեկ ամբողջ երկու)» բառերը փոխարինել «1 (մեկ)» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից:

 


 

Արխիվ

2024

2023