Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2018, 534 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի
N 1717-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպված աշխատանքների գնման ընթացակարգի նկատմամբ չկիրառել 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված՝ համաձայնագրի կնքմանը վերաբերող ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝ գնման ենթակա աշխատանքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքները:

Հավելված

Արխիվ

2024

2023