Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2018, 548 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-285, 01․02․1995 թ.) 7-րդ հոդվածի բ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի (այսուհետ՝ երկրորդ էներգաբլոկ) շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը`
1) իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի (այսուհետ՝ առաջին էներգաբլոկ) մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի և սարքավորումերի ապամոնտաժում՝ մեքենայական արտադրամասում ապահովելով ազատ տարածք՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների կատարման համար.
2) առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, օգտագործել երկրորդ էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման համար.
3) երկրորդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացնել առաջին էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման և արդիականացման աշխատանքները.
4) սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից սահմանված անվտանգության պահանջները.
5) սույն կետի 2-րդ ենթակետն իրականացնելիս ապահովել առաջին էներգաբլոկի ապամոնտաժված տեղակայանքների, համակարգերի և սարքավորումների գույքագրումը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023