Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2018, 543 - Ա

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ԵՎ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի և 3-ի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին և Լանջիկ-Գյումրի հատվածների վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Հայաս
տանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա տեղակայված հաղորդակցուղիների (էլեկտրական օդային գծեր, խմելու ջրատարեր, կապի մալուխներ և գազատարներ) տեղափոխման նախագծերի փոփոխությունների իրականացման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:
2. Թույլատրել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 3-ի շրջանակներում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում տեղակայված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկի համայնքի կոյուղու տեղափոխման աշխատանքների նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:
3. Գնման ընթացակարգի արդյունքում կնքվող նախագծային աշխատանքների կատարման պայմանագրի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի «04.05.01.12.Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգա
ցում» ծրագրի (Տրանշ 3) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսված համաֆինանսավորման միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023