Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2018, 564 - Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը, 589-րդ և 590-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1063-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի Հարավային թաղամասի Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի N 7 հասցեում գտնվող` 0,04 հեկտար մակերեսով և 497000 դրամ կադաստրային արժեքով հողամասը (կադաստրային ծածկագիր` 07-001-0077-0022) (այսուհետ` հողամաս 1) փոխանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի Հարավային թաղամասի Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի N 15 հասցեում գտնվող` 0,04 հեկտար մակերեսով և 497000 դրամ կադաստրային արժեքով հողամասի (կադաստրային ծածկագիր` 07-001-0077-0026) (այսուհետ` հողամաս 2) հետ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամաս 1-ը հետ է վերցվում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և փոխարենն ամրացվում է հողամաս 2-ը` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով օգտագործելու պայմանով.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոխանակվող հողամաս 1-ը և հողամաս 2-ը համարվում են համարժեք և կողմերի միջև որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամաս 1-ի և հողամաս 2-ի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո ապահովել հողամաս 1-ի և հողամաս 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023