Կառավարության որոշումներ

11 Մայիսի 2018, 553 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 698-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «145.63» թիվը փոխարինել «145.18» թվով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. «Գյուղատնտեսական» պարբերության «որից չմասնավորեցվող» սյունակում «66.66» թիվը փոխարինել«66.21» թվով,
բ. «Ընդամենը» պարբերության «որից չմասնավորեցվող» սյունակում «145.63» թիվը փոխարինել «145.18» թվով.
3) որոշման N 3 հավելվածում «Կադաստրային ծածկագիրը» սյունակի «714-001», «716-001», «717-003» պարբերությունների «Ծանոթագրություն» սյունակից հանել «դաշտային ճանապարհ» և «չմ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023