Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2018, 572 - Ա

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը՝ 7,993,324,084 դրամ արժողությամբ, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի, բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին։
3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում ներգրավվելու, համայնքային գույքերի արդյունավետ շահագործման, հետագա ներդրումների ապահովման նպատակով քննարկել համայնքների ջրամատակարարման գույքը Հայաստանի Հանրապետությանը, հանձին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, նվիրատվության տալու հարցը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարին և «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը կնքել համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցերի անհատույց շահագործման պայմանագրեր:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցնել համայնքներից գույքը նվիրատվությամբ ստանալուց հետո այն ընկերության վարձակալական պայմանագրում ներառելու հարցը.
2) համայնքներից նվիրատվությամբ ստացած գույքը գրանցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի անունով և վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

 


Հավելված

Արխիվ

2024

2023