Կառավարության որոշումներ

15 Մարտի 2018, 276 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գ ա ղ տ ն ի։
2. Գ ա ղ տ ն ի։
3. Գ ա ղ տ ն ի։
4. Գ ա ղ տ ն ի։
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևանի Իսրայելյան փողոցի 41 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.25593 հեկտար հողամասից 0,14 հեկտար մակերեսով հողամասն առանձնացնելու համար անհրաժեշտ սահմաների ճշտումը, նոր հատակագծերի թողարկումը, և դրանք տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված կապիտալ վերանորոգման աշխատանքների կապալառուին ուղղակի վաճառքով օտարել 2018 թվականի հունվարի 30-ի դրությամբ 259 304.0 հազ. դրամ գնահատված շուկայական արժեքով Երևանի Իսրայելյան փողոցի 41 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.25593 հեկտար հողամասից 0,14 հեկտար մակերեսով առանձնացված հողամասը և դրա վրա գտնվող 2412.7 քառ. մետր մակերեսով ապամոնտաժման ենթակա վարչական շենքը (այսուհետ` գույք)՝ պայմանով, որ գույքի գնի վճարումը կատարվում է կապալի պայմանագրով պետությունից ստացվող վճարումների հաշվին` 3 բանկային օրվա ընթացքում:
7. Գույքի վաճառքի գինը սահմանել 216 086.667 հազ. դրամ` ներառյալ հողամասի չվճարված կադաստրային արժեքը` 35 490.0 հազ. դրամ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ կապալառուի կողմից գույքի վաճառքի գնի վճարումից հետո վերջինիս հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են վերջինիս միջոցների հաշվին:
9. Սահմանել, որ վճարումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության արժույթով, հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ գույքի վաճառքի գնի մնացած գումարի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 8-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո 15-օրյա ժամկետում գույքը հանձնել գնորդին:
11. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված հողամասերի սահմանների ճշտման արդյունքում առանձնացված 0.14 հեկտար հողամասից բացի մնացած հողամասը համարվում է սեփականության իրավունքով Երևանի համայնքին փոխանցված:


 

Արխիվ

2024

2023