Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2018, 579 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 72260.6 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.30 և
12 աղյուսակներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023