Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2018, 611 - Ա

«ՖԱՆԻ ՎԱ ՄՈՀԱՆԴԵՍԻ ՌԱՀ ՎԱ ՍԱԽԹԵՄԱՆԵ ԹՈՒՆԵԼ ՍԱԴ ԱՐԻԱՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ֆանի Վա Մոհանդեսի Ռահ Վա Սախթեմանե Թունել Սադ Արիանա» ընկերությանը (Իրանի Իսլամական Հանրապետություն) Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացնել՝
1) «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» (բացառությամբ փորձաքննության) գործունեությունը՝ տրանսպորտային ոլորտում.
2) «Շինարարության իրականացում» գործունեությունը՝ տրանսպորտային ոլորտում:
2. Սահմանել, որ սույն որոշումը գործում է մինչև Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ֆանի Վա Մոհանդեսի Ռահ Վա Սախթեմանե Թունել Սադ Արիանա» ընկերության միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

 

Արխիվ

2024

2023