Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2018, 614 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին, 6-րդ հոդվածի 6-րդ մասին և 9-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 51-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 813-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը և կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023