Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2018, 621 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի N 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 336-Ա որոշման 1-ին կետի համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 941.1 քառ. մետր մակերեսով տարածքից 501.3 քառ. մետր մակերեսով ու 6.239.581,25 դրամ կադաստրային արժեքով տարածքի (այսուհետ՝ գույք) մասով լուծել պայմանագիրը և գույքն ամրացնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին։
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով համապատասխան փոփոխություն կատարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրում՝ նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
3. Պետական գույքի կառավարման կոմիտեի և միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
 

Արխիվ

2024

2023