Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2018, 644 - Ն

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱՆ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌԵԼԻ՝ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ժամանակահատվածների համար սույն որոշման հավելվածով սահմանված ձևով հայտարարությունը կարող է լրացվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ:
Հավելված

Արխիվ

2024

2023