Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2018, 654 - Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղու N 51 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 24.2784 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծածկագիր՝ 07-001-0763-0003) անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը նվիրաբերելուն:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասը ենթակա է օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված գործողությունների շրջանակներում՝ Հրազդան քաղաքում Եվրոպական միության չափորոշիչներին համապատասխան աղբավայր կառուցելու նպատակով և պայմաններով:


 

Արխիվ

2024

2023