Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2018, 679 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 12,745,000.00 դրամ սկզբնական արժեքով և 5,011,851.13 դրամ հաշվեկշռային արժեքով «HYUNDAI TUCSON» մակնիշի ավտոմեքենան (ձեռքբերման տարեթիվը` 2012 թվական, նույնականացման համարը` KMHJU81CDCU442715) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023