Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2018, 665 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում՝
ա. 15-րդ ենթակետը «մասնակի» բառից հետո լրացնել «փոխհատուցման» բառով, իսկ «աշխատավարձի փոխհատուցման» բառերը փոխարինել «դրամական օգնության» բառերով,
բ. 16-րդ ենթակետում «գործունեության» բառը փոխարինել «գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար» բառերով,
գ. 18-րդ ենթակետում «ծախսերի փոխհատուցման» բառերը փոխարինել «համար դրամական օգնության տրամադրման» բառերով,
դ. կետը 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ ենթակետով.
«23) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 23 հավելվածի:»` համաձայն հավելվածի.».
2) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տվյալ տարվա ընթացքում Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը՝ ըստ Հայաստանի Հանրապետության լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի.
3.2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծախսային ծրագրով նախատեսված միջոցների՝ մինչև 6 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների ֆինանսավորմանը (որի 80 տոկոսը հատկացնել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման նպատակով անհրաժեշտ աջակցության տրամադրման համար, իսկ 20 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներքին գործուղումների, տրանսպորտային նյութերի, գրասենյակային նյութերի համար):».
3) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «գյուղական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ» բառերով, իսկ «բ» պարբերությունում «` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված` ծրագրում ընդգրկման առաջնահերթությունները» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև ընտանիքը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերում ընդգրկված չլինելու մասին տեղեկատվությունը,» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «համայնք» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «բնակավայր» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
5) որոշման N 8 հավելվածի`
ա. 5-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով,
բ. 10-րդ կետում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ» բառերով, «ժա» ենթակետից հանել «և տարածքային կենտրոնում գրավոր հայտարարել է, որ ընտանեկան վիճակից և (կամ) անձնական հանգամանքներով պայմանավորված` չունի մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն» բառերը, իսկ «ժդ» ենթակետը «երեխային» բառից հետո լրացնել «կամ հաշմանդամություն ունեցող երեխային» բառերով,
գ. 15-րդ կետը «եղանակով» բառից առաջ լրացնել «կամ գործատուին հարմար այլ» բառերով,
դ. 18-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,
ե. 21.2-րդ և 35-րդ կետերը «կնքվում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
զ. 21.3-րդ կետը «կնքման» բառից հետո լրացնել «հաջորդ» բառով,
է. 21.7-րդ կետում «Պայմանագիր 1-ը կնքելուց» բառերը փոխարինել «Սույն կարգի 21.4-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն ստանալուց» բառերով,
ը. 21.12-րդ կետում «տարածքային կենտրոններից աշխատանքային պայմանագրի կրկնօրինակն» բառերը փոխարինել «իր անվամբ բացված հաշվի համարին գումարն» բառերով, իսկ «գումարը» բառը` «այն» բառով.
6) որոշման N 11 հավելվածի`
ա. վերնագիրը «ԱՎԱՐՏԻՆ» բառից հետո լրացնել «ՄԻՆՉԵՎ» բառով,
բ. 1-ին կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «, առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով, իսկ «ավարտին» բառից հետո` «մինչև» բառով.
7) որոշման N 12 հավելվածի`
ա. 1-ին կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով,
բ. 6-րդ կետը «կնքվում է» բառից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
գ. 7-րդ կետը «կնքման» բառից հետո լրացնել «հաջորդ» բառով.
8) որոշման N 13 հավելվածի`
ա. 6-րդ կետը «համալրվել» բառից հետո լրացնել «, ընդ որում` ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով համալրման են ենթակա ուսուցչի և բժշկի մասնա
գիտություն պահանջող թափուր աշխատատեղերը» բառերով,
բ. 13-րդ կետը «կնքվում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
գ. 14-րդ կետը «կնքման» բառից հետո լրացնել «հաջորդ» բառով,
դ. 16-րդ կետի 4-րդ ենթակետում «կրկնապատիկի չափով, վեց ամիս» բառերը փոխարինել «100 տոկոսի չափով, մեկ տարի» բառերով.
9) որոշման N 14 հավելվածի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե՝
1) անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ.
2) անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.
3) անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.
4) անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.
5) անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.
6) անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.
7) անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում.
8) անձը թրաֆիքինգի զոհ է.
9) անձը փախստական է.
10) անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում.
11) անձն առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված.
12) անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ.
13) անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան.
14) անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային.
15) անձն ունի դատվածություն և պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում:»,
բ. 4-րդ կետում «5-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով,
գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
10) որոշման N 15 հավելվածում՝
ա. 1-ին կետում «աշխատաշուկայում անմրցունակ անձանց» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անմրցունակ անձանց (այսուհետ՝ անմրցունակ անձ)» բառերով,
բ. 2-րդ կետում «աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ)» բառերը փոխարինել «անմրցունակ անձանց» բառերով,
գ. 3.2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. հավելվածը 3.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.4-րդ կետով.
«3.4. Ծրագիրը կարող է իրականացվել «Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ենթածրագրի հետ համատեղ:»,
ե. 11-րդ կետը «կնքվում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
զ. 15-րդ կետոը «կնքման» բառից հետո լրացնել «հաջորդ» բառով.
11) որոշման N 16 հավելվածում՝
ա. 3-րդ կետը «անմրցունակ» բառից հետո լրացնել «և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով,
բ. 18-րդ և 49-րդ կետերը «կնքում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
գ. հավելվածը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-ին կետով.
«35.1. Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ով նախատեսված տնտեսական գործունեությունը կարող է դադարեցնել մեկ անգամ՝ մինչև 3 ամիս տևողությամբ, որի մասին անմրցունակ անձը գրավոր հայտարարություն է ներկայացնում զբաղվածության տարածքային կենտրոն՝ նշելով դադարեցման պատճառը և ժամանակահատվածը: Այս դեպքում ծրագիրը երկարաձգվում է դադարեցման ժամանակահատվածին համապատասխան տևողությամբ:»,
դ. 37-րդ կետի 2-րդ ենթակետում «դեպքի» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն կարգի 35.1-ին կետում նշված դեպքերի» բառերով.
12) որոշման N 17 հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետը «կնքում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
13) որոշման N 18 հավելվածի`
ա. վերնագիրը «ԱՆՁԱՆՑ» բառից հետո լրացնել «ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» բառերով,
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ուղեգրով գործատուին այցելելու համար անմրցունակ անձին ծրագրի իրականացման ընթացքում տրվում է դրամական օգնություն՝ մինչև 25000 դրամի չափով, ընդ որում` յուրաքանչյուր այցելության համար՝ 5000 դրամ:»,
գ. 7-րդ կետը «ընդգրկելու» բառից հետո լրացնել «` անմրցունակ անձին առաջին անգամ գործատուի մոտ ուղեգրելու» բառերով.
14) որոշման N 19 հավելվածում`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերում:»,
բ. 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը (այսուհետ` հողօգտագործող), որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն), և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում.»,
գ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «և ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ» բառերը փոխարինել «և անապահովության միավորը բարձր է 0-ից» բառերով,
դ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) ընտանիքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիք է:»,
ե. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը:»,
զ. 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.1. Ծրագրի շրջանակներում ակնկալվող գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) անբաժանելի մաս կազմող՝ կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի մշակում, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խորհրդատվության տրամադրում՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, ինչպես նաև հողօգտագործողի` հարկային գործակալի պարտավորություններից բխող գործառույթների իրականացմանն աջակցություն) իրականացվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից (այսուհետ՝ կազմակերպություն):»,
է. 13.2-րդ կետում «Նախարարությունը կազմակերպության հետ կնքում է ծրագրի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն» բառերը փոխարինել «Ծրագրի շրջանակներում» բառերով,
ը. 13.2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կազմում է սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը և տալիս մասնագիտական խորհրդատվություն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում.
5) գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված՝ յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և ներկայացնում եզրակացություն.»,
թ. 16-րդ կետը «կնքում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով և կետից հանել վերջին նախադասությունը,
ժ. 18-րդ կետում «Կազմակերպությունն» բառը փոխարինել «Ծրագրի պատասխանատուն» բառերով, իսկ կետից հանել «, և արդյունքները ներկայացնում է տարածքային կենտրոն» բառերը.
15) որոշման N 21 հավելվածի 29-րդ կետը «կնքում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով.
16) որոշման N 22 հավելվածի`
ա. 1-ին և 2-րդ կետերը «անմրցունակ և» բառերից հետո լրացնել «առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող» բառերով,
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը, 10-րդ կետի 4-րդ ենթակետը և N 1 օրինակելի ձևի 9-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 8-րդ կետը «կնքվում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
դ. N 1 օրինակելի ձևի 1-ին կետը «անմրցունակ և» բառերից հետո լրացնել «առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող» բառերով,
ե. N 1 օրինակելի ձևի 21-րդ կետում «ստորագրված» բառը փոխարինել «կնքված» բառով, իսկ 22-րդ կետում «ստորագրման» բառը` «կնքման» բառով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել 2018 թվականի ընթացքում Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը՝ ըստ Հայաստանի Հանրապետության լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023