Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2018, 663 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները սահմանելու մասին» N 62-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը սահմանելու մասին» N 618-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատողների
թվաքանակը սահմանելու մասին» N 692-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023