Կառավարության որոշումներ

21 Հունիսի 2018, 695 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև պետական պարգևների ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 43-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 2-րդ կետը «պաշտպանելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի, օրինականության, միջազգային համագործակցության ամրապնդման և ոստիկանության խնդիրների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ոստիկանության գործունեությանն օժանդակելու համար խրախուսման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք, քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:».
3) 4-րդ կետը «պարգևատրմամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով» բառերով.
4) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալները, կրծքանշանները և պատվոգիրը հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023