Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2018, 708 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 577-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» N 577-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ» բառերով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսուհետ` դատարան Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը (այսուհետ՝ ներկայացուցիչ), որին նշանակում և ազատոււմ է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
1.1. Ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023