Կառավարության որոշումներ

15 Հունիսի 2018, 706 - Ն

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել բյուջեների կատարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներ շրջանառող ծրագրի իրականացման գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) հաշիվներից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողությունն իրականացվում է 2019 թվականի հունվարի 1-ից.
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանառման կարգը հաստատելու մասին» N 324-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023