Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2018, 737 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 447-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարումը և վիճակագրական տեղեկատվության տրամադրումն այլ մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերադաս մաքսային մարմնի համապատասխան ստորաբաժանումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատելու մասին» N 447-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից և տարածվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանի վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023