Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2018, 736 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ-ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄՆԱՑՈՐԴ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մնացորդ հաշվառված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ծրագրի մնացորդ հաշվառված գույքից՝ նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին որպես բնաիրային օգնություն տրամադրվող գույքի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ծրագրի մնացորդ հաշվառված գույքից՝ համաձայն N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ Վանաձոր քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման նպատակով կազմակերպվող «Փոքր տուն» ծրագրի համար։
3. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված և վերանվանման արդյունքում կազմակերպության նոր գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը հետ վերցնել և ամրացնել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023