Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2018, 749 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 450-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ և 4-րդ կետերում «մայիսի 15-ը» բառերը փոխարինել «հունիսի 15-ը» բառերով.
2) 4-րդ կետում «հունիսի 15-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.
3) 5-րդ կետի 1-ին ենթակետն «օլիմպիական մարզաձևերի» բառերից առաջ լրացնել «սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում» բառերով.
4) 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները, նավամոդել և բազկամարտ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները.».
5) 7-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
«8. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն քաղաքացուն տարկետում կարող է տրամադրվել ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023