Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2018, 755 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2018 թվականին նախատեսված այն գնումները, որոնց կատարման նպատակով անհրաժեշտ գնման հայտերի կազմման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետով նախատեսված ժամկետը լրացել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, կարող են կազմակերպվել մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023