Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2018, 771 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ
2017 թվականի մարտի 23-ին կնքված՝ N ԱՍՀՆ-ՇՀԾՁԲ-17/4-Ա ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրի N 1 հավելվածում նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը ներառյալ:
2. 2017 թվականի մարտի 23-ին կնքված՝ N ԱՍՀՆ-ՇՀԾՁԲ-17/4-Ա ծածկագրով պայմանագրում կատարված փոփոխության պայմանները կողմերի միջև տարածել 2018 թվականի հունվարի 1-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործարքի մասով «Գնումների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի
2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները ներկայացնելը:
4. Ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործարքը:
 

Արխիվ

2024

2023