Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2018, 811 - Ն

ԱՅՆ ՔՐՈՆԻԿ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՐԿՎԵԼ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՑՎԵԼ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 130-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել այն քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հիվանդությունների կոդերը ներկայացված են համաձայն հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի տասներորդ վերանայման` հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Հավելված

Արխիվ

2024

2023