Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2018, 819 - Ա

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՌՈՄԱՆ ՆԱՄԱԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ ու 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ռոման Տիգրանի Նամալյանին (ծնվ.` 1996 թվականի հոկտեմբերի 29-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գյուղ Լանջաղբյուր, Դպրոցականների 16) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում մինչև 2020 թվականի ամառային զորակոչը:
 

Արխիվ

2024

2023