Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2018, 821 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22- րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ ու 6-րդ կետերի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ Վահե Հրաչյայի Բաղդասարյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 20-ին, քաղ. Երևան, Լուսինյանց փող., տուն 22, Կենտրոնի ԶԿ, շախմատ, 2009 թվականի շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադա, 3-րդ տեղ):
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ Արման Ալբերտի Միքայելյանին (ծնվ.` 1996 թվականի նոյեմբերի 25-ին, քաղ. Երևան, Նար-Դոսի փող., շենք 4, բն. 3, Կենտրոնի ԶԿ, շախմատ, 2011 թվականի շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադա, 2-րդ տեղ)։
 

Արխիվ

2024

2023