Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2018, 823 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԲԿԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին (ծնվ.՝ 1995 թվականի ապրիլի 8-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ե. Քոչարի փող., շենք 27, բն. 14, Կենտրոնի ԶԿ, նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում ` մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:
2. Դավիթ Վարդանի Մադոյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Վ. Համբարձումյան փող., տուն 8, Արմավիրի ԶԿ, բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրո
պայի և աշխարհի առաջնությունների չեմպիոն) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում` մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:
 

Արխիվ

2024

2023