Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2018, 834 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող 44423.00 հազ. դրամ սկզբնական արժեքով և 3072,79 քառ.մետր մակերեսով հիվանդանոցի շենքը, 773.00 հազ. դրամ սկզբնական արժեքով և 42,64 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2062 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 29.210.01979) (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023