Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2018, 839 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 271-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի «Գույք նվիրաբերելու, հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 271-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 3-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հնգամսյա ժամկետում» բառերով.
2) որոշման 4-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հնգամսյա ժամկետում» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետի 2-րդ սյունակը «1855487» թվից հետո լրացնել «նույնականացման համարը XTA21214071855487» բառերով,
բ. 26-րդ կետի 2-րդ սյունակը «1852917» թվից հետո լրացնել «նույնականացման համարը XTA21214071852917» բառերով,
գ. 26-րդ կետի 3-րդ սյունակում «2007» թիվը փոխարինել «2001» թվով,
դ. 56-րդ կետի 2-րդ սյունակը «1855528» թվից հետո լրացնել «նույնականացման համարը XTA21214071855528» բառերով,
ե. 81-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավտոմեքենա ՎԱԶ-21214, հ/հ 189LL26, շարժիչը 8610699, նույնականացման համարը XTA21214071855526»,
զ. 101-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավտոմեքենա ՎԱԶ-2106, հ/հ 810ՍԼ52, շարժիչը 7251394, թափքը 0067158, նույնականացման համարը XTK21060030067158»,
է. 101-րդ կետի 3-րդ սյունակում «2007» թիվը փոխարինել «2003» թվով,
ը. 111-րդ կետի 2-րդ սյունակը «1852916» թվից հետո լրացնել «նույնականացման համարը XTA21214071852916» բառերով,
թ. 117-րդ կետի 2-րդ սյունակում «շարժիչը 8610766» բառերը փոխարինել «նույնականացման համարը XTA21214071855431» բառերով.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:


Հավելված

Արխիվ

2024

2023