Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2018, 850 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 17-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.2-րդ կետով.
«24.2. Քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ հայտարարության վրա եղած ստորագրության իսկությունը վավերացնելու համար 0.1»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023