Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2018, 853 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 -րդ հոդվածի 5-րդ մասի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 8-րդ ու 9-րդ կետերի և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մաuին» N 796-Ա որոշման N 2 հավելվածի 62-րդ կետում «Սարգսյան Սարգիս Արտյոմի 02.09.1996 թ. քաղ. Երևան, Արզումանյան 19/6 ԵՊՀ» բառերը փոխարինել «Զուրաբյան Ալբերտ Մարատի 11.05.1997 թ. ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Բլբուլյան 84/26 ԵՊՀ» բառերով:
 

Արխիվ

2024

2023