Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2018, 860 - Ա

«Հ. ԳՅՈՒԼԻՔԵԽՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 103 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 282.210.04560) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` տնօրենի պաշտոնակատար) նշանակել Սպարտակ Պավլուշի Վարդանյանին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր` AN0779194, տրված՝ 23.12.2013 թ., 019-ի կողմից):
5. Առաջարկել հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման,
բ. ապահովել փոխանցման ակտի համաձայն դրամական մնացորդները, դեբիտորական և կրեդիտորական պարտքերը հիմնադրամին փոխանցելու՝ հանձնելու-ընդունելու գործընթացը։
7. Սահմանել, որ՝
1) հիմնադրամը «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմա-կերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

Հավելված
 

Արխիվ

2024

2023