Կառավարության որոշումներ

9 Օգոստոսի 2018, 867 - Լ

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածով և 8.1-ին հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ օրենքով նախատեսված` այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ եզրակացությունների հիման վրա որոշում կայացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
2. Սահմանել, որ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:
 

Արխիվ

2024

2023