Կառավարության որոշումներ

9 Օգոստոսի 2018, 889 - Ա

«ԲՈՆՎԱՌՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԲՈՆՎԱՌՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «ԲՈՆՎԱՌՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 278.110.1024443) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն) մշակող արդյունաբերության (սննդամթերքի արտադրության), առևտրի, լոգիստիկ (սառնարանային և պահեստային տնտեսության) ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:
2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 7 տարի:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԲՈՆՎԱՌՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 2-օրյա ժամկետում «ԲՈՆՎԱՌՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.
2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը 1-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտեին:

 

Արխիվ

2024

2023