Կառավարության որոշումներ

16 Օգոստոսի 2018, 922 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ ենթակետով.
«թ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 9 հավելվածի.
2) որոշումը լրացնել նոր՝ N 9 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 8 հավելվածի 1-ին կետի 2-րդ սյունակը «գանձումներն ըստ հարկատեսակների)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների միջև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված մաքսային գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ» բառերով.
4) որոշման մեջ և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից և տարածվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանի վրա։
Հավելված

Արխիվ

2024

2023