Կառավարության որոշումներ

23 Օգոստոսի 2018, 931 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ, ՍԱՐՈՒԽԱՆԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆԻԻ, ԳԵՂԱՇԵՆԻ, ՄՐԳԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2018 թվականի հոկտեմբերի 21-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դալարիկի, Գեղարքունիքի մարզի Երանոսի, Սարուխանի, Կոտայքի մարզի Արզնիի, Գեղաշենի, Մրգաշենի համայնքներում անցկացնել համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023