Կառավարության որոշումներ

23 Օգոստոսի 2018, 935 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 264-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 264-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Խորհուրդը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոլորտի իրականացման վերաբերյալ առաջարկությունները պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ ներկայացնելն է:
3. Խորհրդի գործառույթներն են`
1) ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհների (ներառյալ համայնքային ենթակայության) նկատմամբ սահմանված ստանդարտների միասնական իրականացման, ինչպես նաև ճանապարհային ոլորտի քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) ճանապարհների կառուցման, շահագործման և պահպանման տարեկան ծրագրերի կազմման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) ճանապարհային ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
5) ճանապարհային ոլորտի բնագավառում միջոցառումների իրականացման գործընթացում պետական և մասնավոր, ինչպես նաև միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
6) ճանապարհների կառուցման նախագծերում քաղաքացիական պաշտպանության նորմատիվ պահանջների նախատեսման և ներառման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:»:

Հավելված

Արխիվ

2024

2023