Կառավարության որոշումներ

23 Օգոստոսի 2018, 940 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 766-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 766-Ա որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, ինչպես նաև 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:
 

Արխիվ

2024

2023