Կառավարության որոշումներ

23 Օգոստոսի 2018, 946 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1068-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները հաստատելու մասին» N 1068-Ն որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման վկայականի և կրծքանշանի ձևերի նկարագրությունից հանել «Կրծքանշանի ներքևի հատվածը եզերված է ոսկեզօծ դափնու տերևներով:» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023