Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 950 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված 9 հատ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն ամրացված 2 հատ, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն ամրացված 4 հատ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված 61 հատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ամրացված 5 հատ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված 15 հատ «APC Back UPS 600 VA, AVR 230 V» մակնիշի անխափան սնուցման սարքերը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված 405 հատ «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» տեսախցիկ, 416 հատ «PoE-lnjector-STD-EU Single port» ինժեկտոր, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ամրացված 70 հատ «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» տեսախցիկ, 71 հատ «PoE-Injector-STD-EU Single port» ինժեկտոր, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված 310 հատ տեսախցիկ և ինժեկտոր, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված 300 հատ «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» տեսախցիկ և 300 հատ «PoE- Injector-STD- EU Single port» ինժեկտոր հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից հետ վերցնել՝
1) 8 հատ «APC Back UPS 650 VA, AVR, 230 V» մակնիշի անխափան սնուցման սարք.
2) 50 հատ տեսախցիկ, 50 հատ ինժեկտոր:
4. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին, իսկ 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
5. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) երկշաբաթյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 


 

Արխիվ

2024

2023