Կառավարության որոշումներ

23 Օգոստոսի 2018, 961 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 9-ի N 429 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 884-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման ամբողջ տեքստում և հավելվածում՝
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. «Հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներ» ու «Հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմիններ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության մարզպետներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «միջազգային ֆինանսավարկային կառույցների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ աշխատանքները համակարգող փոխվարչապետ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023