Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 965 - Ն

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետով և 2017 թվականի պետական բյուջեի միջոցներով հուշարձանների վերականգնման աշխատանքների շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1313-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «04. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի (Քոբայր ե/գ կայարանի) Քոբայրավանքի սեղանատան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի Սանահինի վանքի Սբ Ամենափրկիչ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ին կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N «ՀՀՄՆ-ԲԸԱՇՁԲ-17/38-1», նշված հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N «ՀՀՄՆ-ՊԸԾՁԲ-17/41» և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2. Պայմանագրում կատարված փոփոխության պայմանները կողմերի միջև տարածել 2018 թվականի հունիսի 27-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:


 

Արխիվ

2024

2023