Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 968 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 22-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության դադարումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի մասնակցությամբ դատական գործերում դատական ներկայացուցչությունն իրականացնում է՝
1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմինը՝ ըստ դատական գործերի առնչության, կամ
2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն համապատասխան մարմինը, որը տվյալ դատական գործով բողոք է ներկայացրել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023