Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 971 - Ա

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ և 605-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված և 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների օգտագործմանը հանձնված գույքը նվիրաբերել փակ բաժնետիրական ընկերություններին` համաձայն N 1 հավելվածի:
2. Վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության`
1) հիմնական մասնաշենքի վերակառուցման, եռահարկ մասնաշենքի կառուցման, քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի, ցողունային բջիջների լաբորատորիայի և կրիոբանկի վերանորոգման 2016 թվականի սեպտեմբերի 9-ին ավարտված աշխատանքների արժեքով 4,053,380,000  դրամով, ավելացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ թողարկելով և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելով 810,676 հասարակ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 5000 դրամ արժեքով.
2) օգտագործմանը հանձնված գույքը՝ 1,747,418,075.24  դրամ արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի:
3. Վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված գույքը՝ 1,722,769,303.94  դրամ արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներին համապատասխան գույքը նվիրաբերելու վերաբերյալ պայմանագրերի կնքումը շահառու հանդիսացող բժշկական կազմակերպությունների հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ, որ գույքը պետք է օգտագործվի բացառապես սույն որոշմամբ սահմանված բժշկական կազմակերպությունների կողմից` բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ փոփոխության կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023