Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 975 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի անձնակազմի նյութական խրախուսում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշմամբ հաստատված ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգի 8-րդ կետի համաձայն ուսման ծախսերի դիմաց փոխհատուցման կամ տուժանքների վճարները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջնահերթություններին համապատասխան օգտագործել սպառազինության և ռազմական տեխնիկայի գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների ապահովման ու անձնակազմի խրախուսման նպատակով:
4. Հույժ գաղտնի:
5. Հույժ գաղտնի:
6. Հույժ գաղտնի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023