Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2018, 976 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1264-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը, որոշման հավելվածի վերնագիրը և 1-ին կետը «գույքի» բառից հետո լրացնել «և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու» բառերով.
2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով, իսկ որոշման հավելվածում «Հավելված» բառը` «Հավելված N 1» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ տեղեկատվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:».
4) որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու վերաբերյալ.
7) ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ:».
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ կետերով.
«6. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին տեղեկատվություն նոտարների կողմից չի ներկայացվում:
7. Նոտարը տեղեկատվություն ներկայացնում է ժառանգությունը ժառանգների կողմից ձևակերպվելու և վկայագիր ստանալուց հետո:».
6) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023