Կառավարության որոշումներ

14 Սեպտեմբերի 2018, 1005 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը հաստատելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 123-Ն որոշման`
1) տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը և դրանց հոլովաձևերը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 2-րդ կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից» բառերով,
բ. հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023